23 հունվարի 2004 - 22:08 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐ
Կովկասը պետք է ազատ լինի ցանկացած արտասահմանյան ռազմակայաններից: Այդ մասին հայտարարել է այցով Փարիզում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով` Ադրբեջանն իր տարածքում արտասահմանյան ռազմական ներկայություն չունի եւ նա ոչ մի բանակցություն չի վարում ԱՄՆ հետ` իր տարածքում այդ երկրի ռազմակայանների հնարավոր տեղակայման մասին: