26 հունվարի 2004 - 23:10 AMT
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԸ ՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԲՐԱՏԻՍԼԱՎԱՅՈՒՄ
Մարտի 26-28-ը Բրատիսլավայում տեղի կունենա Եվրոպայի հայ ձեռներեցների 4-րդ համաժողովը: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը Եվրոպայի հայ ձեռներեցների համաժողովի գրասենյակում, հանդիպման ընթացքում կքննարկվեն Եվրոպայի երկրների հայ ձեռներեցների միջեւ համագործակցության հնարավորությունները եւ զարգացման մեթոդները` նպատակաուղղված Հայաստանի եւ ԼՂՀ տնտեսության զարգացմանը: Մասնավորապես, համաժողովի մասնակիցները կներկայացնեն գործարար ծրագրեր եւ կորոշեն իրենց խնդիրները` Եվրոպա հայկական արտադրանքի արտահանման համար համապատասխան շուկաների ապահովման գործում: Համաժողովի աշխատանքին առավել գործնական բնույթ հաղորդելու նպատակով այդ օրերին Բրատիսլավայում կկազմակերպվի Հայաստանում արտադրվող գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների ցուցահանդես-վաճառք: