27 հունվարի 2004 - 20:59 AMT
2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ 80 ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏԻ
2003 թվականին Ռուսաստանի սահմանապահները ձերբակալել են Հայաստանի պետական սահմանի 80 սահմանախախտի: Այդ մասին տեղեկացրել է լրագրողներին Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-մայոր Սերգեյ Բոնդարեւը: Նրա խոսքերով` նույն ժամանակահատվածում ձերբակալվել է սահմանային ռեժիմը խախտած 58 անձ, առգրավվել է 25 միավոր սառը զենք, բռնագրվվել եւ մաքսային մարմիններին է հանձնվել 9,5 հազար դոլարի մաքսանենգ ապրանք: Բոնդարեւը հայտնել է նաեւ, որ 2003 թվականին Հայաստանի սահմանը հատել է ընդհանուր առմամբ 250 հազար մարդ, որոնցից ավելի քան 160 հազարն օտարերկրացիներ են եղել: