28 փետրվարի 2012 - 14:51 AMT
Օտարերկրյա վիրավոր լրագրողները Հոմսից բարեհաջող տեղափոխել են Լիբանան

Ֆրանսիացի լրագրողն Էդիթ Բուվյեն և նրա բրիտանացի գործընկեր Փոլ Կոնրոյը բարեհաջող դուրս են բերվել Սիրիայի Հոմս քաղաքից և արդեն գտնվում են Լիբանանում, հաղորդել են սիրիական ընդդիմության ներկայացուցիչները, հաղորդոմ է Lenta.ru-ն:

Երկու թղթակիցներին պահանջվել է անհապաղ տարհանում այն բանից հետո, երբ նրանք վիրավորվել են Հոմսի հրետանային գնդակոծության ժամանակ: Վիրավորված լրագրողներին սահմանով անցկացրել են անօրինական ուղիներով, քանի որ սիրիական իշխանությունները հրաժարվել են նրանց անարգել մեկնում թույլ տալ արտասահման: