29 հունվարի 2004 - 18:01 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Հայաստանի եւ Շվեդիայի վարչապետներ Անդրանիկ Մարգարյանն ու Գորան Պերսոնը Ստոկհոլմում քննարկել են հայ-շվեդական հարաբերությունների հեռանկարները տնտեսության, գիտության եւ մի շարք այլ ոլորտներում: Ինչպես հաղորդել են Հայաստանի կառավարության մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում Շվեդիայի վարչապետը նշել է, որ տպավորված է տնտեսական ցուցանիշներով, որոնց Հայաստանը հասել է վերջին մի քանի տարում` գտնվելով այդքան անբարենպաստ արտաքին պայմաններում: Գ.Պերսոնը ողջունել է Հայաստանի պատրաստակամությունը համագործակցելու հարեւան երկրների հետ, ավելացնելով, որ Եվրամիությանն անդամակցության ճանապարհին գտնվող Թուրքիան պետք է լավ հարաբերություններ ունենա իր բոլոր հարեւանների հետ: Հիշեցնենք, որ հայկական կառավարության ղեկավարը գտնվում է Ստոկհոլմում այնտեղ ընթացող ցեղասպանությունների կանխարգելման թեմայով միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով: