28 փետրվարի 2012 - 16:30 AMT
Փետրվարի 28-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 388.67 դրամ

Փետրվարի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,54 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 388.52 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 388.55 դրամ:

Փետրվարի 28-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 388.67 դրամ` փետրվարի 27-ի համեմատ նվազելով 0.26 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 522.37 դրամ` ավելանալով 0.19 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.08 կետով` կազմելով 13.42 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: