Ռազմական գործողությունների դեպքում ԱՄՆ-ն անկանխատեսելի հետևանքների հետ կբախվի, քանի որ Իրանը ունի որոշակի, մինչ այդ չհրապարակված հնարավորություններ: Այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Ահմեդ Վահիդին: Ըստ Վահիդիի, ԱՄՆ-ն պետք է մտածի, որ ռազմական գործողությունների դեպքում, Ամերիկան կբախվի անկանխատեսելի հետևանքների հետ:
«Իրանը չի ցանկանում, որ իրավիճակը սրվի ու հասնի ռազմական գործողությունների»,-ասել է գեներալը: