28 փետրվարի 2012 - 17:45 AMT
Գրանցվել է «կույր աչքերով» «Ռուբիկ-կուբիկ» գլուխկոտրուկի լուծման նոր ռեկորդ (Վիդեո)

Բելգիայում կայացած «Ռուբիկ-Կուբիկ» գլուխկոտրուկի ամենամյա մրցումների ժամանակ «կույր» (կապված) աչքերով «Ռուբիկ-Կուբիկ» հավաքելու նոր ռեկորդ է գրանցվել։

Մրցումների փուլերից մեկը հենց «կույր» աչքերով հավաքելն է՝ մի քանի վայրկյան կուբիկն ուսումնասիրելուց հետո։

Հունգարացի Մարսել Էնդրին լուծել է այս խնդիրը 28,80 վայրկյանում, հաղորդում է CNET-ը։

Մինչ այսօր «Ռուբիկ-Կուբիկի» աշխարհի ասոցիացիայի «կույր» աչքերով գոյություն ունեցող ռեկորդը 30,57 վայրկյան էր, որը կարողացել էր գրանցել չինացի Յուհույ Քսուն։