«Կասպերսկու լաբորատորիա» հակավիրուսային ընկերությունը Բարսելոնում Mobile World Congress 2012 համաժողովում ներկայացրել է Kaspersky Tablet Security հակավիրուսային հավելումը Android պլանշետային համակարգիչների համար, հաղորդում է Digit.ru-ն:
Tablet Security կազմի մեջ մտնում են հակավիրուս, վեբ ֆիլտր, «Հակագող» հավելումը, որը գողության դեպքում տվյալներն անհասանելի է դարձնում ուրիշների համար: