28 փետրվարի 2012 - 19:37 AMT
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար. Բրիտանացի լրագրողը գտնվում է Բեյրութում

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեն հաստատել է, որ Սիրիայում վիրավորված բրիտանացի լրագրող Փոլ Քոնրոյը գտնվում է Լիբանանում: Սակայն նա չի հաղորդել երկու ֆրանսիացի և մեկ իսպանացի թղթակիցների գտնվելու վայրի մասին, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Բրիտանացի լրագրող Փոլ Քոնրոյը տվյալ պահին գտնվում է Բեյրութում: Մենք չգիտենք, թե որտեղ է գտնվում լրագրող Հավյեր Էսպինոսան: Ինչ վերաբերվում է մեր երկու համաքաղաքացիներին՝ Էդիթ Բուվյեին և Ուիլյամ Դենիելսին, մենք մշտապես հետևում ենք նրանց դրությանը»,- ասել է Ժյուպեն՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովում: