Ուկրաինան 20 տարվա ընթացքում զգալի հաջողությունների է հասել տիեզերական ոլորտում և մտել տարեկան իրականացվող տիեզերական թռիչքների քանակով առաջատար երկրների հնգյակի մեջ: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի Պետական տիեզերական գործակալության (ՈՒՊՏԳ) ղեկավար Յուրի Ալեքսեևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Յուրի Ալեքսեև. Ուկրաինական հրթիռներն աշխարհում հայտնի են իրենց հուսալիությամբ և տիեզերական սարքերը մեծ ճշգրտության ուղեծրեր դուրս բերելու ընդունակությամբ: Դրա հաստատումն այն փաստն է, որ 20 տարվա ընթացքում 19 երկրների պատվերով իրականացվել է 125 թռիչք, 238 արբանյակ ուկրաինական հրթիռներով դուրս է բերվել ուղեծիր: