Microsoft-ը մի քանի այլ ընկերությունների հետ եվրոպական հակամենատերերին բողոքել են Google+ սոցցանցից, հաղորդում է Reuters-ը: Անանուն աղբյուրները չեն բացահայտում բողոքի պատճառները, ինչպես նաև չեն նշում Microsoft-ին միացած ընկերությունների անունները:
Մարտի 1-ից Google-ը կարող է տեղեկություններ մշակել նույն օգտագործողի գործողությունների մասին, օրինակ, YouTube-ում և Gmail-ում, որպես մեկ միասնություն: Դա նշանակում է, որ մեկ ծառայությունում դրսևորված շահերը կիրառվելու են մեկ ուրիշում գովազդ ընտրելու համար: