29 փետրվարի 2012 - 09:22 AMT
Գաֆեսճէան արվեստի կենտրոնում բացվելու է ցուցահանդես Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուից

Մարտի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում հանդիսավոր բացվելու է «Գարնանային մոտիվներ. ընտրանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուից» ցուցադրությունը:

Այն իրականանալու է «Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակում: Շարքի շրջանակում, կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի է ունենալու դասախոսություն և համերգային ծրագիր: