29 փետրվարի 2012 - 13:04 AMT
Վիտալի Կլիչկոն փորձելու է հաջորդ ընտրություններին դառնալ Կիևի քաղաքապետ

Ուկրաինական «ՈւԴԱՐ» կուսակցության ղեկավար, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ փորձելու է հաջորդ ընտրություններին դառնալ Կիևի քաղաքապետ: « Ես պատրաստ եմ ներկայացնելու ինչպս Կիևի բնակիչների, այնպես էլ Ուկրաինայի ցանկացած շրջանի բնակչի շահերը»,-ասել է բռնցքամարտիկը:

Կլիչկոն հայտարարել է, որ քաղաքապետի ընտրություններին մասնակցելը իր կուսակցությանը չի խանգարի Գերագույն Ռադայի ընտրություններին մասնակցելուն, որոնք տեղի կունենան այս տարվա աշնանը, հայտնում է lenta.ru-ն: