29 փետրվարի 2012 - 13:21 AMT
Այսօր Յանդեքսը տոնում է մարտի 0 օրը

Ռուսական որոնողական Յանդեքսը փետրվարի 29-ը, որը լինում է 4 տարին մեկ անգամ, փոխարինել է մարտի 0-ով:

Ընկերության ավանդական լոգոյի փոխարեն որոնողական «Յանդեքսի» գլխավոր էջին հայտնվել է «մարտի 0-Ճանապարհ գարնանը» արտահայտությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Սակայն, եթե կուրսորը մոտեցնել լոգոտիպին, այն ցույց կտա իրական ամսաթիվը:

Բացի անսովոր լոգոտիպից, առաջարկվում է նաև որոնողական կայքի գլխավոր էջում տեղադրել գարնանային թեմաներ:

Նման անակնկալներ Յանդեքսը մատուցում է նաև այլ նշանակալի օրերին` հիմանականում տոներին, մշակութային գործիչների հոբելյաններին: