31 հունվարի 2004 - 17:35 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ազգային Ժողովին է ներկայացրել օմբուդսմենի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը, այդ պաշտոնի համար ներկայացված է ոչ կառավարական «Հիմնադրամ ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը: Խորհրդարանի խմբակցություններն ու խմբերը պետք է քննարկեն առաջադրված թեկնածությունը եւ մինչեւ փետրվարի 10-ը ներկայացնեն իրենց կարծիքը: Նշենք, որ օմբուդսմենը ինքնուրույն եւ անկախ պաշտոնատար անձ է, որը, ՀՀ Սահմանադրության եւ միջազգային իրավունքի նորմերի համաձայն, իրականացնելու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խախտված մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը: