29 փետրվարի 2012 - 16:00 AMT
Պակիստանը խոսում է Ղարաբաղի մասին և առաջարկում ստեղծել մահմեդական երկրների ռազմական դաշինք

«Եկել է ժամանակը մահմեդական պետությունների ռազմական դաշինք ստեղծելու համար, և դրա համար կա համապատասխան պոտենցիալ»,- Բաքվում հայտարարել է Պակիստանի Սենատի փոխնախագահ Միր Ջան Ջամալին: Նրա խոսքով, «Արևմուտքը երկակի չափանիշներ է կիրառում խաղաղ գործընթացիների նկատմամբ, ջանքեր չի գործադրում Լեռնային Ղարաբաղում, Բոսնիայում և Քաշմիրում հակամարտությունների լուծման համար, իսկ ՄԱԿ որոշումներն այդ հակամարտությունների վերաբերյալ չեն կատարվում»: