29 փետրվարի 2012 - 16:28 AMT
Unite արհմիությունը սպառնում է զանգվածային գործադուլ անցկացնել Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ

Մեծ Բրիտանիայի խոշորագույն Unite արհմիությունը սպառնում է զանգվածային գործադուլ անցկացնել Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ, ինչը կարող է խափանել դրանք: Այդ մասին հաղորդել է արհմիության գլխավոր քարտուղար Լեն ՄաքԿլասկին:

Կազմակերպության ղեկավարը քաղաքացիական անհնազանդության կոչ է արել՝ ի նշան պետական ծառայողների պաշտպանության: