29 փետրվարի 2012 - 16:50 AMT
WikiLeaks. Իսրայելը և Ռուսաստանը գաղտնի գործարք են կնքել

WikiLeaks կայքը հրապարակել է նյութեր, որոնցից հետևում է, որ Իսրայելը և Ռուսաստանը գաղտնի գործարք են կնքել ռազմական գաղտնագրերի փոխանակության մասին: Այդ մասին ասվում է Stratfor ամերիկյան հետախուզական ընկերության նյութերում:

Նամակներից մեկում Stratfor աշխատակից Ռևա Բհալան գրում է, որ Ռուսաստանն Իսրայելին տրամադրել է «Թոփ M1» ԶՀՀ գաղտնագրերը, որոնք տրամադրել է Իրանին, փոխարենը Հարավային Օսեթիայում պատերազմից առաջ ստանալով իսրայելական անօդաչու թռչող սարքերի գաղտնագրերը, որոնք վաճառվել են Վրաստանին: