29 փետրվարի 2012 - 17:18 AMT
Կահիրեի օդանավակայանում բերման է ենթարկվել «Ալ-Քայիդայի» առաջնորդներից մեկը

«Ալ-Քայիդայի» առաջնորդներից մեկը` Մուհամմեդ Իբրահիմ Մաքաուին, որը հայտնի է նաև Սեյֆ ալ-Ադել Մաքաուի մականունով, բերման է ենթարկվել Կահիրեի օդանավակայանում: Ինչպես հաղորդում է տեղական մամուլը, ահաբեկչական ցանցի պարագլուխը ձերբակալվել է Եգիպտոսի մայրաքաղաքի օդային դարպասի պահակախմբի կողմից, որտեղ Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքով ժամանել էր Պակիստանից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Սեյֆ ալ-Ադել Մաքաուի եգիպտական հատուկ նշանակության ջոկատների նախկին գնդապետն է, նախկինում Ուսամա բեն Լադենի թիկնապահն էր: