29 փետրվարի 2012 - 17:59 AMT
Այսօր առավոտյան սպանվել է ՊԲ ժամկետային զինծառայող

Փետրվարի 29-ին ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում, նախնական տվյալներով, իրեն ամրակցված ինքնաձիգից սպանվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Տիգրան Վանոյի Վարյանը: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: