29 փետրվարի 2012 - 18:18 AMT
Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը կարտացոլվի հատուկ հռչակագրում

Չիկագոյում ՆԱՏՕ գագաթնաժողովում Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը կարտացոլվի հատուկ հռչակագրում: Այդ մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:

Ռասմուսենի խոսքով, գագաթնաժողովի հռչակագրում կոնկրետ կարտացոլվի Վրաստանի մասնակցությունն Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունում: