29 փետրվարի 2012 - 20:03 AMT
Սիրիական բանակը սկսել է գրոհը Հոմս քաղաքի վրա

Փետրվարի 29-ին սիրիական կառավարական բանակի ստորաբաժանումները սկսել են գրոհը Հոմս քաղաքում Սիրիայի ապստամբական Ազատ բանակի դիրքերի վրա, հաղորդում է BBC News-ը:

Դամասկոսի պաշտոնական անձինք հայտնել են, որ Բաբ-Ամրո թաղամասը, որտեղ ապստամբներն ամենից ակտիվն են, «մի քանի ժամվա ընթացքում կմաքրվի»: Պաշարված քաղաքից ստացվող հաղորդագրությունների համաձայն` քաղաքի բնակիչները հուսահատված դիմակայություն են ցույց տալիս հարձակվողներին:

Սիրիական անվտանգության ուժերից անանուն աղբյուրը Agence France-Presse-ին հայտնել է, որ զինվորները շենքից շենք են շարժվում` զննելով բոլոր սրահներն ու ներքնահարկերը: