29 փետրվարի 2012 - 21:49 AMT
Փարիզն արձագանքել է ԵՄ-ում կոշտ տնտեսման միջոցների դեմ բողոքի խորհրդանշական ակցիաներ անցկացնելու կոչին

Փարիզն արձագանքել է Եվրամիությունում կոշտ տնտեսության միջոցների դեմ բողոքի խորհրդանշական ակցիաներ անցկացնելու` Արհմիությունների եվրոպական համադաշնության (ԱԵՀ) կոչին: Երթին, որը մեկնարկել է Բաստիլիայի հրապարակից, մասնակցում է մի քանի հազար մարդ:

Ինչպես նշում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ֆրանսիացիները, ինչպես և հույները, իսպանացիները, իտալացիներն ու այլ եվրոպական ժողովուրդներ, բողոքում են գործազրկության և կյանքի արժեքի բարձրացման պայմաններում սոցիալական ոլորտի վրա ծախսերի կտրուկ կրճատման` ազգային կառավարությունների վարած քաղաքականության դեմ:

«Մենք չենք ուզում սեփական գրպանից վճարել ճգնաժամի համար, որը հրահրել են բանկերը»,- վանկարկում են Փարիզում ակցիայի մասնակիցները: