2 մարտի 2012 - 13:22 AMT
Վահան Հովհաննիսյանը չի բացառում ՀՅԴ ու ՀՀԿ դաշինքը, թեև քիչ հավանական է համարում

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր հայտարարել է լրագրողներին, որ չի բացառում ՀՅԴ դաշինքը Հանրապետական կուսակցության հետ խորհրդարանական ընտրություններից հետո, նշելով, սակայն, որ դա գրեթե «անիրական է»: «Անշուշտ, չի կարելի 100 տոկոսով բացառել, քանի որ շատ բան կախված կլինի ընտրությունների արդյունքներից, քաղաքական իրավիճակից»,-ասել է նա: