2 մարտի 2012 - 14:37 AMT
Գինեգործ. Այս տարի Հայաստանում խաղողի գինը ավելի բարձր կլինի

Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով, 2012թ սպասվում է գնաճ ինչպես սեղանի խաղողի, այնպես էլ մթերման համար նախատեսված խաղողի շուկայում: Ակնկալվում է, որ գնաճը միջինը կկազմի 20 տոկոս: «1կգ խաղողն այս տարի կարժենա մոտ 200 դրամ, նախորդ տարվա 130դ փոխարեն»,-ասել է նա Երևանում կայացած մամուլի ասուլիսում: Այս առնչությամբ խաղողագործը հավելել է, որ տարին խոստումնալից է, քանի որ առատ ձյան շնորհիվ գյուղացին կկարողանա տնտեսել ոռոգման հաշվին: Ավագ Հարությունյանը նաև հավելել է, որ 2012թ գնվելու է շուրջ 120-130 հազար տոննա խաղող, ինչը 15-20 հազար անգամ ավելի է նախորդ տարվանից: