2 մարտի 2012 - 16:23 AMT
Ռալֆ Մուտշկլեն կդառնա ՖԻՖԱ-ի անվտանգության բաժնի պետը

Ինտերպոլի նախկին ղեկավար Ռալֆ Մուտշկլեն կդառնա ՖԻՖԱ-ի անվտանգության բաժնի պետը: Նա իր պարտականությունները կստանձնի 2012թ. հունիսի 1-ին` այդ պաշտոնում փոխարինելով Քրիս Իտոնին:

Նրա պարտականությունների մեջ մտնելու է պայմանագրային հանդիպումների հետաքննությունն ու խաղերի ժամանակ անվտանգության ապահովումը: Այժմ նա աշխատում է Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանությունում, հաղորդում է sport-express.ru-ն: