2 մարտի 2012 - 16:40 AMT
Մոլդովայի ՍԴ-ին խնդրում է օրինական ճանաչել Ռումինիայի հետ երկրի միացման կոչերը

Մոլդովայի արդարադատության նախարար Օլեգ Եֆրիմը խնդրում է Սահմանադրական դատարանին օրինական ճանաչել Ռումինիայի հետ երկրի խաղաղ միանալու կոչերը: Այդ մասին, ինչպես հաղորդում է Moldnews պորտալը, ասվում է հարցումում, որը գերատեսչության ղեկավարը ներկայացրել է դատարան:

Արդարադատության նախարարությունը դիմել է Սահմանադրական դատարան աջակողմյան արմատական Ազգային-լիբերալ կուսակցության հայտի հետ կապված, որը հինգ տարի առաջ հռչակել է Մոլդովայի՝ Ռումինիայի կազմի մեջ մտնելու ընթացք և հիմա ցանկանում է համապատասխան կետ մտցնել իր կանոնադրության մեջ: