Այսօր Օրանժ Արմենիա ընկերությունը հայտարարեց «Օրանժ Կինո» ծառայության ժամանակավոր դադարեցման մասին։Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց Օրանժի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը, ծառայությունը մոտակա շաբաթների ընթացքում կվերագործարկվի։ Նրա խոսքով «Օրանժ Կինո»-ն կներկայանա նոր տեսքով։
«Չեմ կարող ասել ինչ փոփոխություններ կլինեն։ Մենք հիմա տեխնիակակն աշխատանքներ ենք կատարում և շատ շուտով «Օրանժ Կինո»-ն նորից հասանելի կլինի»,-նշեց նա։
«Օրանժ Կինո» ծառայությունը հնարավորություն է տալիս Օրանժի բաժանորդներին 1 տոմսի արժեքի գնով գնել 2 տոմս։ Այս ծառայությունը իր բնույթով միակն է Հայաստանում։ Օրանժ Արմենիան «Օրանժ Կինո»-ն գործարկեց Մոսկվա կինոթատրոնի հետ համատեղ 2011-ի մարտ ամսին։