Մարտի 2-ին Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է աշխարհի լավագույն ակումբների նոր վարկանիշը: Այն շարունակում է գլխավորել Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բարսելոնան», որը 2011 թվականին ևս երեք մրցանակ է շահել:
Կատալոնյան թիմն իր ակտիվում 369 միավոր ունի, 2-րդ տեղում 292 միավորով Մադրիդի «Ռեալն» է, 3-րդում` արգենտինյան «Վելես Սարսֆիլդը», որը 291 միավոր ունի:
Տասնյակի մեջ մտել են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա), «Ունիվերսիդադ դե Չիլին», «Ունիվերսիդադ Կաթոլիկան» (Չիլի), «Սանտոսը» (Բրազիլիա), «Շալքե-04»-ը (Գերմանիա) և «Լիբերտադ Ասունսյենը» (Պարագվայ):