2 մարտի 2012 - 17:04 AMT
ԵՄ առաջնորդները Սիրիայի Ազգային խորհուրդը հայտարարել են սիրիացիների «օրինական ներկայացուցիչ»

Եվրամիության 27 երկրների առաջնորդներն ուրբաթ օրը Բրյուսելում երկօրյա գագաթնաժողովի ավարտից հետո Սիրիայի Ազգային խորհուրդը հայտարարել են սիրիացիների «օրինական ներկայացուցիչ», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«ԵՄ-ն աջակցում է սիրիական ընդդիմությանն ազատության, արժանապատվության և ժողովրդավարության համար նրա պայքարում, կոչ է անում սիրիական ընդդիմության բոլոր անդամներին միավորվել նոր Սիրիայի համար խաղաղ պայքարում»,- ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում: