2 մարտի 2012 - 17:18 AMT
Ահմեդ Սալամաթյան. Իրանի ապագա խորհրդարանը կկրի ռազմական բնույթ, ոչ թե քաղաքական

«Խորհրդարանական ընտրություններից առաջ Իրանի որոշ պաշտոնյաներ նշել են, որ քվեարկությունը դիտարկում են որպես մարտահրավեր անվտանգությանը: Այդ տեսակետին համապատասխան աճել է զինվորականների և անվտանգության մարմինների դերը»,- Փարիզում հայտարարել է իրանական հարցերով մասնագետ Ահմեդ Սալամաթյանը: «Մենք կարող ենք ասել, որ ապագա խորհրդարանն ավելի շատ կազմված կլինի անվտանգության մարմինների ներկայացուցիչներից կամ քաղաքական խմբերից, որոնք մոտ են «իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսին: