3 մարտի 2012 - 09:49 AMT
«Հրապարակ». ԱԺ կին ներկայացուցիչներն անհամբեր սպասում են Մարտի 8-ին

ԱԺ աշխատակազմի կին ներկայացուցիչները սրտի թրթիռով են սպասում Մարտի 8-ին, քննարկելով հարցը, թե Աժ նախագահ Սամվել Նիկոյանն այդ տոնի առթիվ պարգևավճար տալո՞ւ է, թե՞ ոչ: «Հրապարակը» գրում է, որ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման 3 տարիների ընթացքում նման ավանդույթ է ձևավորել, և կանայք հույս ունեն, որ այն չի խախտվի:

Աբրահամյանը պարգևավճար էր տալիս նաև 11 կին պատգամավորներին՝ 200 հազարական դրամ: