3 մարտի 2012 - 09:54 AMT
« Ժողովուրդ». Թիվ 155 միջնակարգ դպրոցում հաշվում են ՀՀԿ կողմնակիցներին

Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 միջնակարգ դպրոցում աշակերտներից պահանջել են ներկայացնել իրենց տանը բնակվող չափահասների անձնական տվյալները: «Ժողովուրդ»-ի լրագրողն այցելել, ապա նաև զանգահարել է դպրոց` ներկայանալով պատահական աշակերտներից մեկի ծնողի անունով և հետաքրքրվել. «Մենք ՀՀԿ անդամ ենք ու ցանկանում ենք իմանալ` արդյոք ՀՀԿ-ի համար են վերցնում տվյալները»: Դպրոցի փոխտնօրենը պատասխանել է. «Այո, իհարկե Հանրապետականի համար է, եթե Ձեզ համար դժվար չէ, ուղարկեք ցուցակը, մեր դպրոցը, դե գիտեք, Հանրապետական ուղղվածությամբ է` Միրիջանյան, Գալուստ Սահակյան բան»: Երբ կրկին թղթակիցը ճշտել է, թե արդյոք իրենց ձայները կգնան ՀՀԿ-ին, փոխտնօրենը բացատրել է. «Չէ, Հանրապետականի կողմնակիցներին ենք ուղղակի հաշվում, թե չէ ընտրություններին Դուք ում ուզում եք` ընտրելու եք, մենք ուղղակի կողմնակիցներին ենք հաշվառում»: