ԱՄՆ Ինդիանա, Քենտուկկի և Օհայո նահանգներում մոլեգնող տորնադոյի զոհերի քանակը հասել է 28 մարդու, հայտնում է ՌԻԱ Նովոստին
«Կեսօրից հետո ուրբաթ օրը գրանցվել է տորնադոյի առնվազն 6 օջախ»,-հայտարարել է ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչ Ջոն Գորդոնը:
Առավել լուրջ տարերքից տուժել է Ինդիանայի նահանգը: Նահանգի իշխանությունները հայտարարում են 15 զոհվածների մասին: Տորնադոն ավիրել է Մերիսվիլ քաղաքը:
Հազարավոր տներ հոսանքազրկվել են:
2011թ. տորնադոյի զոհ է դարձել մոտ 545 մարդ, դա ամենաբարձր ցուցանիշն է 1936թ. ի վեր: