Պալատական երգչախմբի անդամները հայտնվել են «սգի մեջ»: «Ժողովուրդ»-ի` իշխանական վերնախավին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` այն բանից հետո, երբ Ֆրանսիայի սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Երևանում նախատեսված է եղել համերգների շարք` ի պատիվ Նիկոլա Սարկոզիի: Եվ Ֆրանսիայում նախընտրական քարոզարշավին զուգահեռ, այդ համերգները պետք է տեղի ունենային նաև Հայաստանում:
Բայց քանի որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել այդ օրինագիծը, բոլոր համերգները չեղյալ են հայտարարվել: «Կներեք, բայց այդպես ստացվեց: Համենայն դեպս, մենք չենք մեղավորը»,- ահա այսպիսի ձևակերպմամբ միջոցառման կազմակերպիչները երգիչ-երգչուհիներին բացատրել են, որ «աստղային» վարձատրությունը կստանան ավելի ուշ` ՀՀԿ-ի նախընտրական համերգների ժամանակ: