Թուրքական Գազիանթեփում տեղի ունեցան կանաց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 13 տուրի առաջին հանդիպումները:
Առաջնությանը Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստուհիներ: Էլինա Դանիելայնը սպիտակներով հանդիպել է Լիլիա Դրուլևիչի հետ (Սերբիա) և հաղթել է: Լիլիթ Մկրտչյանը հաղթել է ռումինուհի Միխաելա Սանդային: Լիլիթ Գալոյանը սևերով ավելի ուժեղ գտնվեց թրքուհի Էմել Քայից: Հայաստանի 2012թ. չեմպիոն Մարիա Կուրսովան վաստակել է մեկ միավոր մեկ այլ թուրք շախմատիստուհի Միսլինա Բոզկուրտի հետ պայքարում:
Միակ պարտությունը կրել է Աննա Հայրապետյանը վրացուհի Նինո Խուրցիձեից:
Առաջնությունն անցնում է շվեյցարակա համակարգով 11 տուրով, ժամանակի հսկողությունն է 90+30 գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 100 հազար եվրո է: Առաջնությունը կավարտվի մարտի 14-ին: