3 մարտի 2012 - 10:50 AMT
British Petroleum-ն ու Մեքսիկական ծոցում վնասի հատուցում պահանջող հանձնաժողովը համաձայնության են եկել

British Petroleum -ի իրավաբաններն ու Մեքսիկական ծոցում վնասի հատուցում պահանջող հանձնաժողովը համաձայնության են եկել:

Ինչպես ասել է դաշնային դատավոր Կառլ Բաբյեն, դատավարության սկիզբը, որը նախանշված էր մարտի 5-ին, այժմ հետաձգվել է անորոշ ժամանակով: Համաձայնության մանրամասները չեն նշվում:

British Petroleum, որի վրա է դրված վթարի պատասխանատվությունը, ստեղծել է 20 մլրդ դոլարի հիմնադրամ փոխհատուցումների վճարման համար: Սակայն, տասնյակ մասնավոր անձիք պնդում են, որ ջրի ու ափերի աղտոտումը վնասում է նրանց բիզնեսին և դատի են տվել ընկերությանը, հայտնում է lenta.ru-ն: