6 փետրվարի 2004 - 21:53 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ` ՄՈՍԿՎԱՅԻ ՄԵՏՐՈՅՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ԶՈՀԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` Մոսկվայի մետրոյում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ: «Տեղի ունեցած ողբերգությունը մեկ անգամ եւս հաստատեց ահաբեկչության դեմ անզիջում պայքարը շարունակելու անհրաժեշտությունը»,- ասված է, մասնավորապես, ուղերձում: