3 մարտի 2012 - 14:58 AMT
Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Պրահա

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Չեխիա: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը, նա կմասնակցի մարտի 5-ին Պրահայում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների ԱԳ նախարարների, ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի, Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման ու Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարի եւ Վիշեգրադյան քառյակի ու եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարների ընդլայնված հանդիպմանը: