Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը պայմանավորվել է ԱՄՆ հետ 145 մլն եվրոյով AGM-158 JASSM թևավոր հրթիռների գնման մասին, հաղորդում է Helsingin Sanomat-ը:
2011-ի նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ֆինլանդիային ավելի քան 70 JASSM հրթիռների առաքմանը: Helsingin Sanomat-ի տեղեկատվության համաձայն, թևավոր հրթիռների առաջին խմբաքանակը Ֆինլանդիան կստանա 2015-ի վերջին 2016-ի սկզբին: