3 մարտի 2012 - 15:42 AMT
Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի տանը խուզարկություն է կատարվել

Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի տանը տեղի է ունեցել խուզարկություն: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոն, խուզարկությունն անցկացվել է Վուլֆի և նրա կնոջ համաձայնությամբ: Քննիչներն ուսումնասիրության համար վերցրել են տանը գտնվող համակարգիչները և սկավառակները: