Մարտի 3-ին ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել է հրաձգության մրցաշար` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան:
Մրցաշարին մասնակցել են ՀՀԿ Արարատի մարզի տարածքային կազմակերպության շուրջ 50 երիտասարդներ: Մրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին շնորհվել են պատվոգրեր և նվերներ:
Միջոցառման նպատակն է եղել բարձրացնել երիտասարդների ընդհանուր մարզառազմական մակարդակը և բարձր պահել հայրենասիրական ոգին: