Renault ավտոարտադրողը ներկայացրել է Megane կաբրիոլետի սահմանափակ տարբերակը: Խոսքը գնում է Monaco GP հատուկ կատարման մասին, հաղորդում է autonews.ru-ն: Ավտոմեքենան ներկված է սպիտակ գույնով, ունի նստատեղերի հատուկ երեսպատում:
Ավտոմեքենայի սրահում նորություն գրեթե չկա, բացի նավիգացիայի այլ համակարգից և մոդելի սպորտային բնույթի դիզայներական նմանակումից:
Ավտոմեքենային արժեքը կսկսվի 32,8 հազար եվրոյից: