Պակիստանի զինվորականները հաջողությամբ փորձարկել են Հաթֆ-II «Աբդալի» բալիստիկ հրթիռը, որը կարող է մարտագլխիկ կրել, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: «Հրթիռը օպերատիվ մակարդակի ներուժ է ապահովում Պակիստանի ռազմավարական ուժերի համար»,-ասվում է հայտարարության մեջ՝ հավելյալ ռազմավարական ու մարտավարական ներուժին, որ Պակիստանն արդեն ուներ»,-ասվում է Պակիստանի բանակի հաղորդագրության մեջ:
«Աբդալին»- փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է, որն ունակ է մեծ ճշգրտությամբ թիրախներ կործանել մինչև 180 կմ հեռավորության վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: