5 մարտի 2012 - 14:06 AMT
Խաչատուր Սուքիասյանը կառաջադրվի Երևանի թիվ 10 ընտրատարածքում

Խաչատուր Սուքիասյանը պաշտոնապես հայտարարում է գալիք ԱԺ ընտրություններում Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրվելու մասին: Այդ մասին հայտարարել է նրա գրասենյակի մամլո ծառայությունը:

Հարկ է նշել, որ նույն ընտրատարածքում առաջադրվելու է նաև «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը: