Ucom ընկերությունը կանանց միջազգային տոնի և մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ մատուցում է նվեր: Մարտի 8-ից ապրիլի 7-ը, բոլոր նրանք, ովքեր կդառնան Ucom–ի բաժանորդ, կստանան նվեր Ucom–Paradox զեղչային քարտը։ Այն քարտապաններին հնարավորություն կտա օգտվել Հայաստանում գործող ավելի քան 200 խանութներում և ժամանցի կենտրոններում տրամադրվող զեղչերից և հատուկ առաջարկներից:
Paradox ցանցում ընդգրկված են ընկերություններ տարբեր ոլորտներից` հանգիստ-ժամանց, նորաձևություն, տեխնիկա, առողջապահություն-գեղեցկություն, կահույք, ինչպես նաև տարբեր բնույթի ծառայություններ մատուցող բազմաթիվ ընկերություններ:
Ucom - Paradox քարտի հետ բաժանորդին կտրամադրվեն ուղեցույց-գրքույկներ, որոնք պարունակում են անհրաժեշտ ինֆորմացիա քարտը սպասարկող ընկերությունների տրամադրած զեղչերի և հատուկ առաջարկների մասին: Ucom- Paradox քարտը կգործի մեկ տարի։