Մարտի 2-ին տեղի ունեցած Իրանի խորհրդարանի ընտրություններում Թեհրանից ու Իրանի հոյւսիսային շրջաններից երկրի բարձրագույն օրենսդիր մարմին է ընտրվել Կարեն Խանլարյանը: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, Իրանի հյուսիսային շրջանի հայերը ակտիվ էին խորհրդարանական ընտրություններում և կարողացան սատարել իրենց թեկնածուին՝ տալով նրան 12 000 քվե: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, ընտրողների մոտ 90 տոկոսը, այսինքն 10 857 մարդ ձայները տվել է Կարեն Խանլարյանին:
Ջուղայում պատգամավոր է ընտրվել Ռոբերտ Բեգլարյանը:
Ըստ նախնական տվյալների, խորհրդարանում մանդատների մեծ մասը բաժին է ընկել Ահմադինեժադի հակառակորդներին: Սակայն ներքին տարաձայնությունները չեն անդրադառնա արտաքին քաղաքականության վրա:
Արդեն հայտնի են նոր գումարման խորհրդարանի 290 անդամներից 190-ը: Քվեարկության վերջնական տվյալները հայտնի կդառնան այսօր:
Ինչպես հայտնել է Իրանի ՆԳ նախարար Մոստաֆա Մոհամմադ Նաջարը, մասնակցությունը ընտրություններին գերազանցել է 64 տոկոսը, իսկ Թեհրանում կազմել է 48 տոկոս: