5 մարտի 2012 - 16:35 AMT
Ուժգորոդում կայացել է «Ուկրաինայի հայերի միության» ՀԿ-ների համաուկրաինական ասոցիացիայի համաժողովը

Մարտի 2-ին Ուժգորոդում կայացել է «Ուկրաինայի հայերի միության» Հասարակական կազմակերպությունների համաուկրաինական ասոցիացիայի համաժողովը: Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Ուժգորոդի քաղաքապետ Վիկտոր Պոգորելովը, ՀԱԵ ուկրաինական թեմի ղեկավար արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը և ուրիշներ, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Համաժողովի մասնակիցները քննակել են հայկական համայնքի և տեղական ինքնակառավարման մարմինների փոխազդեցության, Վոլինյան, Տերնոպոլյան և Իվանովո-Ֆրանկովյան շրջաններում հայկական համայնքներ ստեղծելու և այլ հարցեր: