5 մարտի 2012 - 17:01 AMT
Սպիտակի տարածաշրջանում քամու պատճառով 15 գյուղ հոսանքազրկվել է

Մարտի 5-ին ժամը 13.00-ին «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրենից արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Լոռու մարզի Սարահարթ գյուղի մոտակայքում ընկել է բարձրավոլտ մետաղական էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրկվել է 15 գյուղ (Սպիտակի տարածաշրջան): «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակիցների ուժերով իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ: